• Փետրվար ամսից Ուկրաինայի հինգ մարզերում արտակարգ ապրուստի միջոցների տրամադրման ծրագրի շրջանակում աջակցել ենք ընդհանուր առմամբ 810 մարդու
  • 2022 թվականից փախստականի կարգավիճակ ունեցող ավելի քան 14,500 մարդ մասնակցել է Էստոնիայում մեր կազմակերպած ադապտացիոն դասընթացներին:
  •  Տարտուում մեր ծրագրի շրջանակում համախմբվել են փախստականի կարգավիճակ ունեցող 52 երիտասարդներ և տարեցներ՝ միասնական նախաձեռնությունների միջոցով ամրապնդելու սերունդների միջև կապը և աջակցելու նորեկների ինտեգրմանը:
  • Հայաստանում ավարտվել է «Հիդրոգրին Տավուշ» ծրագիրը, որի շրջանակում կառուցվել են հիդրոպոնիկ ջերմոցներ և ներդրվել են ջրախնայող և էներգախնայող համակարգեր Տավուշի մարզի Սևքար, Աչաջուր և Կողբի համար 2 դպրոցներում: Ծրագիրը նպաստել է դպրոցների պարենային անվտանգության բարձրացմանը, կլիմայի փոփոխությանն ադապտացվելուն, ինչպես նաև բնապահպանական կրթության խթանմանն ու աշակերտների հետաքրքրվածության աճին գյուղատնտեսության հանդեպ: 
  • Մինչև հունիսի վերջ Լիբանանում բաժանել ենք 16,800 բաժին տաք աշխատանքային սնունդ, 50 պատրաստի սննդի փաթեթ և 100 առաջնահերթ անհրաժեշտության պարագաների հավաքածու
  • Մենք ձևավորում ենք DigiCap փորձառու թվային մասնագետների ցանցը՝ հումանիտար ոլորտում թվայնացման հետ կապված մարտահրավերներին արձագանքելու և ճգնաժամային բարդ իրավիճակներում հումանիտար կազմակերպությունների աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: Ծրագիրը ֆինանսավորվում է Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարության կողմից:

Հայաստան

Հունիսին ավարտեցինք մի ծրագիր, որի շրջանակում Էստոնիայում մշակված ջրա- և էներգախնայող գյուղատնտեսական լուծումները ներդրվեցին Տավուշի մարզի Սևքար, Աչաջուր և Կողբի համար 2 դպրոցներում հիմնված հիդրոպոնիկ ջերմոցներում: Մենք աջակցեցինք դպրոցներին ադապտացվելու կլիմայի փոփոխությանը և ապահովելու պարենային անվտանգություն ջրի սահմանափակ ռեսուրսների պայմաններում: Բացի այդ, նպաստեցինք երեխաների բնապահպանական կրթությանը և մեծացրինք աշակերտների հետաքրքրվածությունը գյուղատնտեսական ու բնապահպանական թեմաների նկատմամբ: Ծրագրի մասին ավելին կարող եք կարդալ ՓՀԷԽ-ի կայքում
Ծրագիրը ֆինանսավորվել է Էստոնիայի Հանրապետության Կլիմայի նախարարության կողմից:

Եվրոպական Միության ֆինանսավորման շնորհիվ մենք ձևավորել ենք չորս համայնքային խորհուրդներ, որպեսզի փախստականի կարգավիճակ ունեցող մարդիկ կարողանան բարձրաձայնել իրենց հուզող հարցերը և մասնակցել իրենց առնչվող որոշումների կայացման գործընթացներին: Հունիսին Երևանի, Գյումրիի, Դիլիջանի և Եղեգնաձորի խմբերն իրականացրել են իրենց հերթական հանդիպումները: Բացի այդ, խմբերն այժմ իրականացնում են նախաձեռնություններ․ դրանցից մեկն ուղղված է տեղահանված և տեղացի հաշմանդամություն ունեցող անձանց՝ բարձրացնելով նրանց իրազեկվածությունը սեփական իրավունքների մասին և օգնելով բացահայտել հնարավորություններն ավելի մատչելի ձևով: Կան նաև պարբերական բնույթ կրող նախաձեռնություններ, ինչպիսիք են հմտությունների զարգացման ամենշաբաթյա դասընթացները: Հունիսին Մասիսի և Մարտունու ինքնօգնության խմբերից ֆինանսավորման համար ընտրվել է 10 մարդ: 

Երկու նոր ինքնօգնության խումբ է մեկնարկել Սևանում և Գորիսում: Շարունակվել են մենթորության աշխատանքները, դասընթացներն ավարտվել են Դիլիջանում և Հրազդանում: Մոնիթորինգային այցեր ենք իրականացրել Արտաշատ և Հրազդան: 

Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից:

Մեր նպատակն է ամրապնդել Հայաստանի կանաչ բիզնես էկոհամակարգը և խթանել շրջանաձև տնտեսության պրակտիկան հանրակրթական դպրոցներում ոչ ֆորմալ ձեռնարկատիրական կրթության միջոցով: Գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ կմշակվի ագրոբիզնեսի կրթական խաղ և արտադպրոցական ուսումնական մոդուլ, որոնք կփորձարկվեն դպրոցներում և կառաջարկվեն համապետական կիրառման համար: Նախագիծը ներդնելու է խաղային ուսուցման մեթոդներ, բարելավելու է բնապահպանապես կայուն ձեռնարկատիրական կրթությունը և հզորացնելու է կրթություն տրամադրողների կարողությունները: 
Ծրագիրը ֆինանսավորվում է ESTDEV-ի՝ Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի կողմից:

ՓՀԷԽ հունիս ամսվա գործունեության մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։ 

  • Monthly overview