- Փախստականների հարցերով էստոնական խորհուրդը պաշտոնական ներկայություն է հաստատել օկուպացված պաղեստինյան տարածքում։
- Մենք գործունեություն ենք սկսել Սուդանում՝ Կենտրոնական և Հարավային Դարֆուրի դժվարանցանելի շրջաններում, որտեղ տեղական գործընկերների հետ միասին դրամական աջակցություն ենք տրամադրում հակամարտությունից տուժած ընտանիքներին և ձևավորում պաշտպանության ու այլ հիմնական ծառայությունների ուղղորդման անվտանգ ուղիներ։
- Էստոնիայի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ՝ մենք աջակցել ենք Լիբանանում գտնվող շուրջ 17,000 մարդու։
- Լայնամասշտաբ պատերազմի սկզբից ի վեր Ուկրաինայում դրամական աջակցություն ենք տրամադրել ավելի քան 340,000 մարդու։
- Հայաստանում համայնքային խորհուրդներն ու ինքնօգնության խմբերը կանոնավոր հանդիպումներ և դասընթացներ են անցկացրել՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց իրենց կյանքը վերակառուցելու գործում։
- Մենք ստեղծում ենք փորձառու թվային մասնագետների DigiCap ցանցը՝ հումանիտար ոլորտում թվայնացման հետ կապված մարտահրավերներին արձագանքելու և հումանիտար կազմակերպություններին աջակցելու համար, որպեսզի բարդ ճգնաժամային իրավիճակներում բարձրացնեն իրենց աշխատանքի արդյունավետությունը։ Ծրագիրը ֆինանսավորվում է Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարության կողմից։
Հայաստան
Եվրոպական միության ֆինանսավորման շնորհիվ մենք հիմնել ենք համայնքային չորս խորհուրդ, որպեսզի փախստականները կարողանան բարձրաձայնել իրենց հուզող հարցերը և մասնակցել իրենց վերաբերող որոշումների կայացման գործընթացներին։ Հուլիսին խմբերն իրականացրել են իրենց կանոնավոր գործունեությունը, ինչպիսիք են Դիլիջանի համայնքային խորհրդի անդամի առաջնորդությամբ Ստեփանավանում անցկացված զամբյուղագործության դասընթացները և կարողությունների զարգացման հանդիպումները։ Բացի այդ, Գյումրիի համայնքային խորհուրդը նախաձեռնել է Լեռնային Ղարաբաղից տեղահանված 50 տարեկանն անց կանանց հուզական և հոգեկան վերականգնմանն ուղղված միջոցառումներ, իսկ Երևանում անցկացվել է հանրային քննարկում՝ նվիրված Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց զբաղվածության, կրթական և առողջապահական իրավունքներին։ Երևանի համայնքային խորհուրդը նաև անցկացրել է զբաղվածության հմտությունների դասընթաց։ Հուլիսին իրականացվել է Մասիսի և Մարտունու ինքնօգնության խմբերի դրամաշնորհառուներին ֆինանսական միջոցների հատկացումը։ Սևանի և Գորիսի խմբերը շարունակել են իրենց կանոնավոր հանդիպումները։ Դիլիջանի դրամաշնորհառուների համար մոնիտորինգային այց է իրականացվել Դիլիջանում և Իջևանում։
Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։
Մեր նպատակն է ամրապնդել Հայաստանի «կանաչ» բիզնես էկոհամակարգը և խթանել շրջանաձև տնտեսության սկզբունքները հանրակրթական դպրոցներում ոչ ֆորմալ ձեռնարկատիրական կրթության միջոցով։ Գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ կմշակվի ագրոբիզնեսի ուսուցողական խաղ և արտադպրոցական ուսումնական խմբակ, որոնք կփորձարկվեն դպրոցներում և կխթանվեն համապետական կիրառման համար։ Ծրագիրը կներդնի խաղային ուսուցման մեթոդներ, կբարելավի բնապահպանապես կայուն ձեռնարկատիրական կրթությունը և կուժեղացնի կրթական ծառայություններ մատուցողների կարողությունները դրանք իրականացնելու գործում։
Ծրագիրը ֆինանսավորվում է ESTDEV-ի՝ Զարգացման համագործակցության էստոնական կենտրոնի կողմից։